Foto

Փաստաբանները վճռական են տրամադրված

Փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում շարունակական բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբՄասնավորապեսոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեինՓաստաբաններից մեկին ոստիկանության ծառայողները բռնությամբ դուրս են բերել ոստիկանության բաժնից:Դեպքի առթիվ այսօր Փաստաբանների պալատում, նախագահի գլխավորությամբ, տեղի է ունեցել ակումբի նիստ:

Փաստաբանների պալատը ոստիկանների արարքը որակում է՝ աննախադեպ: Ակումբի նիստում պարզ է դարձել նաև, որ այդ միջադեպին ներգրավված  ոստիկաններից փաստաբան Մարզպետ Ավագյանին սկզբից հարվածներն են հասցրել   Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի օպերլիազոր Մարտուն Եղիազարյանը և նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը:

Փաստաբանների գործառույթն օրենքի շրաջանակներում անձի պաշտպանությունն իրականացնելն է: Ստացվում է, որ հենց իրենք պաշտպանության կարիք ունեն: Նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակներում երկու փաստաբանն էլ տուժող են ճանաչվել, ենթարկվել դատաբժշկական փորձաքննության: ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ, ի պատասխան փաստաբանների ներկայացրած հաղորդման, ոստիկանները ևս հաղորդում են ներկայացրել. «Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ»: Երկու  կողմի հաղորդումների հիման վրա հարուցվել է քրեական վարույթՀետաքրքրական է, որ դատաբժշկական փորձաքննության ենթարկվել են միյան փաստաբանները, տժողը ևս նրանք են: Այս դեպքում ոստիակնների հաղորդումը նման է հակահարձակմամբ պաշպանվելուն, որը իրավաբանության մեջ բավականին հնացած մեթոդ է: Դեպքի հանգամանքները հնարավոր կլիներ արագ պարզել, եթե այժմյան ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անցյալ տարվա հուլիսի 25-ին միջազգային հանրության կողմից տրամադրված ու բաժիններում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը անջատելու մասին հրաման (թիվ 26-Լ) չտար:

Փաստաբանները հստակ գործողությունների պլան են առաջ քաշում: Առաջարկներ են հնչել բողոքի խիստ ակցիաներ իրականացնել, ընդհուպ՝ գործադուլներ:

Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշել են.

. Խստորեն դատապարտել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունի բաժնի ոստիկանների կողմից 09.02.2023թ. փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքը.

. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները, ինչպես նաև միջադեպի մյուս ոստիկան մասնակիցներին ենթարկել պատասխանատվության.

. Ներքին գործերի նախարարության կողմից մինչև 2023թ. փետրվարի 21-ը ոստիկանների պատասխանատվության ենթարկելու հարցով լուծում չտալու դեպքում, հրավիրել ակումբի նիստ՝ բողոքի ակցիաների կազմակերպչական հարցերը քննարկելու համար.

. Միջոցներ ձեռնարկել վերջին ժամանակահատվածում ոստիկանական բաժիններում քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքերը բացահայտելու և դրանց հակազդելու ուղղությամբ.

. Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին:

Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն ընտրել են «հարձակումը լավագույն պաշտպանությունն է» մեխանիզմը, որը թեև հնացած է, բայց փորձը ցույց է տալիս, որ աշխատում է: Եթե փաստաբաններն այս անգամ էլ հետևողական չգտնվեցին, ապա իշխանության՝ իրավաբանական համակարգի այս ճյուղի օկուպացիան ևս կարող ենք համարել ստացված:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան