Հայաստանում շարունակվում
են Թուրքիա հումանիտար օգնություն և փրկարարներ ուղարկլու հարցը: Թեմայ վերաբերյալ
Vesti.am-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ
Իսպիրյանի հետ:
-
Ի՞նչ արձագանք գտավ Թուրքիա օգնության ուղարկելը Թուրքայում:
ՀՀ իշխանության սպասելիքներն իրականացա՞ն:
-
Ցավոք, Թուրքիայի պաշտոնական արձագանքը սպասվածից ավելի
թույլ էր: Պետական որևէ մարմին չանդրադարձավ Հայաստանից ուղարկված օգնությանը և ամենակարևորը
փրկարարներին: Նրանց գործոնը շատ կարևոր է: Թուրքական լրատվամիջոցները 2 օր հետո, ի
թիվս այլ երկրների սկսեցին հրապարակել նաև հայ փրկարարների օգնության մասին: Ավելի
մեծ արձագանք գտավ, երբ Կարո Փալյանն իր սոցհարթակների էջերից սկսեց խոսել հայ փրկարարների
մասին, լրատվամիջոցները սկսեցին անդրադառնալ Փալյանին: Այստեղ կարևոր է նաև այն, որ
թուրքական մամուլում պատգամավորները պասիվ են և աղետի գոտում ակտիվ գործունեություն
չեն ծավալում: Փալյանը լրատվության եզակի աղբյուրներից մեկն է, բացի տեղում աշխատող
լրատվականներից: Ուստի, կարող ենք ասել, որ Փալյանի գործոնը ստիպեց, որ լրատվամիջոցներն
անդրադառնան նաև հայ փրկարարներին: Թուրքական ազգայնական թևը նույնիսկ սկսել է սադրիչ
ռեպորտաժներ պատրաստել: Հայաստանի խորհրդարանում իշխող երկու պատգամավորները, ովքեր
ԱԺ-ում կողմ են արտահայտվել օգնություն ուղարկելուն, նրանց թուրքական կողմը ներկայացրեց
հակառակ բևեռում, թե իբր ասել են, որ պետք չէ Թուրքիային օգնություն ուղարկել և, որ
լավագույն թուրքը մեռած թուրքն է: Սա աչքի ընկնող ապատեղկատվություն է և նպատակ է հետապնդում
միտումնավոր սևացնել հայերի աշխատանքը:
-
Պաշտոնական մակարդակով
չեն դադարում թուրք-ադրբեջանական եղբայրության մասին խոսել: Դա արվում է Թուրքիայի
նախագահի, Ադրբեջանի ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների մակարդակով: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՀ իշխանության քայլը քաղաքական մակարդակում
չի գտել այն արձագանքը, որն ականկալում էին:
-
Հայաստանից ուղարկված օգնությունը քաղաքական մակարդակում
Թուրքիայի համար որևէ նշանակություն չունի:
-
Ստանբուլում հրապարակվող
«Ժամանակ» թերթի հայ խմբագիրն էլ նշում էր, որ քայլը նույնիսկ դիվանագիտական չի ընկալվել:
Եթե դա դիվանգիտական մակարդակում էլ կիրառելի չէ, ապա նպատակն օգնություն ուղարկելու
ո՞րն է:
-
Ճիշտ է ասել, սա դիվանագիտական քայլ էլ չէ: Հայաստանից
ուղարկված օգնությունը Թուրքիայի համար որևէ նշանակություն չունի: Աշխարհում ընդունված
է, որ նման դեպքերում հակամարտող երկրներն իրար օգնություն են առաջարկում: Քայլը կարող
ենք դիտարկել այս համատեքստում: Իհարկե, ես հասկանում եմ մեր քաղաքացիների արդարացի վրդովմունքը, հատկապես
44 օրյա պատերազմից հետո, որ կողմ չէին նրանց օգնելուն: Օրինակ Իսրայելը, ներկայում
էլ շարունակելով ինտեսնսիվորեն ռմբակոծել Սիրիայի
տարածքը, երկրաշարժից հետո օգնություն ուղարկեց Սիրիա, բայց ոչ ուղիղ՝ Մոսկվայի
միջոցով: Օգնություն են ուղարկել նաև Թուրքիա, որը պարզ էր, նունիսկ այս պահին բժիշկներ են աշխատում:
Սիրիայից իսրայելցի փրկարարներն արդեն իսկ հետ են վերադարձել անվտանգության նկատառումներից
ելնելով:
-
Հայ փրկարարները Թուրքայում անվտանգային խնդիր չունե՞ն:
-
Չի կարելի ասել, որ ազգությունն այնտեղ ունի անվտանգության
խնդիր: Կարդալով, թե ինչ են գրում իսրայելական լրատվամիջողները կամ արտասահմանյան,
այս համատեքստում զոհերի կամ կորածների հարազատները մոտենում են փրկարարներին և սպառնալով
ասում՝ հանեք իմ հարազատին: Ասել, որ այստեղ փրկարարի ազգությունը կապ ունի, այնքան
էլ տեղին չէ:
-
Եթե ՀՀ իշխանությունը
չի ստացել իր համար ցանկալի արձագանքը, ապա որքանո՞վ է նպատակահարմար հայ փրկարների
աշխատանքը Թուրքիայում շարունակելը:
-
Դա պետք է որոշի քաղաքական իշխանությունը: Սա հումանիտար
աղետ է, սպասել, որ սրանից հետո քաղաքական
առումով, ինչ որ բան կկոտրվի, միամտություն է և քաղաքական անհեռատեսություն: Թուրքիան
առաջնորդվում է իր ազգային շահերով: Հայաստանն ուղարկեր 1000 փրկարար, կամ 105 բեռնատարի
փոխարեն 50-ը՝ միևնույն է դա Թուրքիայի համար նշանակություն չունի:









