Foto

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է. Ռյաբկով

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ նշելով, որ Մոսկվան չի հրաժարվում նախարարների եռակողմ հանդիպման անցկացումից։

«Այս հարցը մշակվում է․․․Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ունեցած ռեսուրսները եւ հարթակներ տրամադրելու, եւ ձեւաչափի կազմակերպման տեսանկյունից՝ առկա պայմանավորվածությունների շրջանակում կայունության ուղղությամբ առաջընթացի հասնելու համար», - հայտարարել է Ռյաբկովը։