Թուրքիայում երկրաշարժի հետևանքով 8574 մարդ է զոհվել։ Այդ մասին, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Քաղրամանմարաշում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշվում է, որ երկրաշարժից տուժածների ընդհանուր թիվը կազմում է 49 133, ավերվել է 6444 շենք-շինություն։









