• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Իրանը խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ արված արտահայտության համար

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Փարիզում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Իրանի մասին ոչ կառուցողական արտահայտությունների համար, հաղորդում է Tasnim-ը։

Քանանին ափսոսանք է հայտնել ֆրանսիացի պաշտոնյաների ոչ կառուցողական հայտարարությունների կրկնության համար: 

Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը ռեժիմի վարչապետի հետ, որն աշխարհում հայտնի է որպես կազմակերպված ահաբեկչության, բռնության, կոտորածի եւ Արեւմտյան Ասիայում, այդ թվում՝ Պաղեստինում, ճնշված կանանց ու երեխաների տեղահանման չարագուշակ երեւույթի մարմնացում, ափսոսանքի ու դատապարտման է արժանի»։

Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահը քննադատում է Իրանի խաղաղ միջուկային գործունեությունն այն ժամանակ, երբ նա, ըստ երեւույթին, մոռացել է, որ Իսրայելն ունի տասնյակ միջուկային մարտագլխիկներ, բայց չի հանդուրժում որեւէ միջազգային վերահսկողություն եւ, ունենալով օկուպացիայի եւ ռազմական ագրեսիայի մռայլ ռեկորդ, ամենալուրջ սպառնալիքն է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության համար:  

Քանանին ընդգծել է, որ Ֆրանսիայի համար տեղին կլիներ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե «ինչպես են սիոնիստական ռեժիմի ահաբեկիչները ձեռք բերել միջուկային զենքի հասանելիություն, այլ ոչ թե կեղծ մտահոգություն հայտնել Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ, որը գտնվում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո»։

Քանանին ֆրանսիացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել ուղղել իրենց «սխալ» մոտեցումը, վերադառնալ փոխադարձ հարգանքի սկզբունքին եւ դադարեցնել վնաս հասցնել երկկողմ կապերին:

Հաղորդվում է, որ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեությունն «անխուսափելիորեն հետեւանքներ կունենա»։

Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մտահոգություն են հայտնել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի զեկույցի հիման վրա Ֆորդոյում իրանական միջուկային օբյեկտում ուրանի հարստացման կապակցությամբ:   

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ԵՄ-ն սոցցանցերի համար տարիքային շեմը հնարավոր է բարձրացնի արդեն այս ամռանը


    Վենեսուելան չի դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգես


    20-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրավոր


    Էրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը


    Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 ԵԱ-ում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ


    Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին


    Ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած տղամարդուն


    Հայաստանը Վրաստանի հետ քննարկել է միգրացիայի կառավարման հարցերը


    ՀՀ դեսպանը շնորհավորել է Շիո Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս֊պատրիարք ընտրվելու առիթով


    Լույս է տեսել Արամ Վեհափառի գիրքը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]