Մնացական Մարտիրոսյանը հանրապետության
նախագահ Վահագն Խաչատուրյանի հրմանագրով նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության ։ Մարտիրոսյանն ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից է։
Փաստաբանները բազմիցս նշել են, որ նրա կայացրած վճիռների հիմքերն այնքան էլ իրավական չեն։ Երբ իմանաում
են, որ գործը մակագրվել է Մարտիրոսյանին, ապա անաչառ քննություն չեն սպասում։ Երբ դեռ
նախորդ տարի մինչդատավարական վարույթներ
քննող դատարան չկար, իսկ գործերը մակագրվում էին ձեռքով, ակնհայտ էր, որ քաղաքական
հնչեղություն ունեցող գործերը մակագրվում էին Մարտիրոսյանին, իսկ կալանքն անխուսափելի
էր։ Մնացական Մարտիրոսյանը քննում էր քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագան
Վերմիշյանի, պատմության ուսուցչի, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ, «Մանախ» մականվանբ
հայտնի Արթուր Այվազյանի, Ավետիք
Չալաբյանի, Դավիթ Տոնոյանի, նախկին գլխավոր
դատախազ Աղվան Հովսեփյանի, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի, Գագիկ Ծառուկյանի,
Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի և
այլ հնչեղ գործեր։ Հատկանշական է, որ նախկին իշխանությունների ժամանակ հնչեղ գործերը
կրկին բաժին էին հասնում Մնացական
Մարտիրոսյանին՝ 2008թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը,
Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք: 2006թ-ին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման
դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի
գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007թ.-ին՝ Ժիրայր Սեֆիլյանը, 2017թ-ին՝ Գևորգ Սաֆարյանը
և այլ անձինք: Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 2001թ. Պողոս Պողոսյանի սպանության
դեպքի վերաբերյալ քրեական գործը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման
փաստը, որոնց արդյունքում նրանցից ոմանք, տարիներ անց, արդարացվել են Հայաստանի Հանրապետության
դատարանների կողմից:
Թեև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները դեմ էին արտահայտվել նրա նշանակմանը,
սակայն ժողովրդավար Հայաստանում նա արդեն քրեական դատարանի նախագահի պաշտոնում է։









