Foto

Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը հետագա անելիքների մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա։

Մինչ այդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել իրենց տված յուրաքանչյուր քվեի ու թիմի նկատմամբ վստահության համար:

«Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ:

Հետագա անելիքների մասին ավելի համապարփակ կխոսենք առաջիկայում»,- նշել է Սաղաթելյանը։