Foto

Հայաստանում ընտրությունների վերահսկումը դժվար էր. Ռուսաստանի ԿԸՀ-ի անդամ

Հայաստանում ընտրությունների ընթացքում քվեարկությանը մասնակցել են զինծառայողների մեծ խմբեր, և նման քվեարկությունը դժվար է վերահսկել, հայտարարել է ՌԴ ԿԸՀ անդամ Լյուդմիլա Մարկինան, որը ընդգրկված էր Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության կազմում։

«Իհարկե, ուշադրություն էինք դարձնում մի շարք ընտրատեղամասերում զինծառայողների մեծ խմբերի քվեարկության կազմակերպմանը... Այդ գործընթացը որևէ կերպ վերահսկելը բավականին դժվար է։ Հասկանում եմ, որ դրանք փակ տվյալներ են։ Այնուամենայնիվ, սա բավականին նուրբ հարց է, որը կարող է որոշ կասկածներ առաջացնել այդպիսի ընտրողների խմբի քվեարկության կազմակերպման ընթացքում բոլոր ընթացակարգերի պահպանման վերաբերյալ»,-դիտորդների ճեպազրույցում հայտարարել է Մարկինան։