Foto

Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի, հայտնում են տեղեկատվական շտաբից։
 
«Սակայն, հաշվի առնելով  մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: 
 
Խնդրում ենք լինել ուշադիր և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները», - նշված է հաղորդագրության մեջ։