Foto

Զելենսկին կրկին սպառնացել է հարձակում գործել Մոսկվայի վրա Հաղթանակի շքերթի օրը

Ուկրաինան խորհուրդ չի տալիս, որ այլ երկրների ներկայացուցիչները մայիսի 9-ին լինեն Մոսկվայում, հայտարարել է Զելենսկին։ Նա կրկին սպառնացել է հարձակում գործել Մոսկվայի վրա Հաղթանակի շքերթի օրը։

«Մենք նաև դիմումներ ենք ստանում Ռուսաստանին մոտ գտնվող որոշ երկրներից, որ իրենց ներկայացուցիչները պլանավորում են այցելել Մոսկվա։ Տարօրինակ խնդրանք է… այս օրերին։ Մենք դա խորհուրդ չենք տալիս»,–ասել է նա։