Foto

Ռուսաստանը հայտարարում է հրադադարի ռեժիմ

Մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը Ռուսաստանը հայտարարում է հրադադարի ռեժիմ: Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Մարտական գործողությունները կդադարեցվեն։ ՌԴ զինված ուժերը համարժեք պատասխան կտան Ուկրաինայի կողմից հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման։ Կիեւի կենտրոնին զանգվածային հարված կհասցվի, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրվա տոնակատարությունը: