Foto

Ռուսաստանն ու Իրանը շատ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հետեւանքներով. Զատուլին

Ռուսաստանն ու Իրանը շատ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հետեւանքներով, եւ թե ինչ է այսօր կատարվում Հարավային Կովկասում, այն լարվածությամբ, որն առաջացել է Ադրբեջանի գործողություններով, որոնք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները վերսկսելու պրովոկացիոն փորձեր են, ինչպես նաեւ տարբեր կեղծ էկոլոգիական ակցիաներով, որոնք հանգեցրել են Լաչինի միջանցքի շրջափակմանը։

Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ Մոսկվայի ու Թեհրանի միջեւ տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ։

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը տարածաշրջանում կարեւոր պետություն է եւ որ այս պահին կարեւոր է այդ թվում նաեւ Ռուսաստանի ու Իրանի միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքների համար։ Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ մյուս կողմից առկա է Ադրբեջանի մեծ հետաքրքրվածությունը, որը իրեն զգում է ղարաբաղյան պատերազմում հաղթող, հնարավորինս արագ հասնել իր բոլոր նպատակներին, այդ թվում նաեւ՝ անկախ «Զանգեզուրի միջանցքին»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ասել է Զատուլինը։

Նա նշել է, որ տեղյակ են նաեւ Իրանի դիրքորոշմանը, որն այս հարցում եղել է բավական սկզբունքային, ինչը բխում է նրանից, որ նման մեթոդներով, ուժի սպառնալիքներով տարածաշրջանում խաղաղություն հաստատել հնարավոր չէ, այդ թվում՝ նոր տրանսպորտային միջանցքների ստեղծումը։