Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը, տեսակապով ելույթ ունենալով Երևանում անցկացվող ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացմանը, հայտարարել է, որ Հայաստանը փոխադարձորեն աջակցություն է հայտնել 2028 թվականին գագաթնաժողովը Բաքվում անցկացնելու իր առաջարկությանը, որն արել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ









