Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան», երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, որի բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե՛ Ժակ Շիրակը, թե՛ Նիկոլա Սարկոզին, թե՛ Ֆրանսուա Օլանդը։
Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։
Բարեկամ Ֆրանսիան և նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»,-նշել է Աշոտյանը։









