Foto

Արդեն որերորդ դեպքն է, որ Ադրբեջանը Փաշինյանի հայտարարությունները մեր դեմ է օգտագործում

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է․

«Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված վերջին հարցազրույցին երկու օր առաջ արձագանքել էր Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը: Արձագանքի մեջ ամենից խնդրահարույցն այն հատվածն էր, որ նրանք օգտագործել էին Փաշինյանի խոսքերը: 

Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը հարցազրույցի ժամանակ Արտասանել է Լեռնային Ղարաբաղի իշխանություն արտահայտությունը, վկայում է այն մասին, որ այդ երկիրը մինչ օրս չի հրաժարվել Ադրբեջանի հանդեպ իր տարածքային հավակնություններից: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Լաչինի ճանապարհի աշխատանքին միջամտելը վկայում է այն մասին, որ Հայաստանը դեռ չի մոռացել 30 տարվա ընթացքում վարվող օկուպացիոն քաղաքականությունը: Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչվել է Ադրբեջանի տարածք»։

Արդեն որերորդ դեպքն է, որ Ադրբեջանը Փաշինյանի հայտարարությունները մեր դեմ է օգտագործում տարբեր առիթներով: Քանի որ Փաշինյանը սիրում է ուրիշներին զգուշացնել, որ զգուշավոր խոսեն, լավ կլինի ինքն իրեն էլ կոչ անի, որ զգուշավոր խոսի, իր ամեն բառ կամ արտահայտություն դառնում է գործիք մեր պետության դեմ» :