Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում քննարկում էր կազմակերպել՝ «ՀՀ Զինված ուժերի ներկա վիճակի, բանակում առկա խնդիրների, դրանց լուծման ընթացքի և ուղիների վերաբերյալ» թեմայով:
Քննարկմանը հրավիրված են եղել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Սակայն նիստը չկայացավ, քանի որ Սուրեն Պապիկյանը գրություն էր ուղարկել, որ նպատակահարմար չի համարում մասնակցել։
Թագուհի Թովմասյանի հրավերն ընդունել են «Հայաստան» խմբակցության երկու պատգամավոր եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։









