Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,- նշել է նա։









