Արցախը վերադարձել է 90-ական թթ սկիզբ: Բոլոր միտումները կան, որպեսզի հումանիտար ճգնաժամը վերածվի հումանիտար աղետի. պարենային ապրանքները տրամադրվում են կտրոններով, էլեկտրաէներգիան ու վառելիքը՝ սահմանափակումներով, կապի և հաղորդակցության միջոցները՝ ընդհատումներով: Բայց, ի տարբերություն 90-աանների, այսօր չկա իրավիճակի գնահատման ընդհանուր սթափություն: Այսօր ծառացած վիճակը նորից շարունակում են վերագրել նախորդ 30 տարիների սխալներին: Սխալներ, անխոս եղել են ու դա ոչ-ոք չի հերքում, բայց ամբողջությամբ նախորդ 30 տարիներին վերագրել ներկայիս աղետը,ամենամեղմ բնութագրմամբ դեգենրատություն է:
Քաղաքական սիմվոլիզմն այնպիսի բան է, որ ուժը երբեք չի կորցնում: Ավելին, վերադարձնում է քեզ այն, ինչի մասին երազում ու ցանկանում ես: Հայտնի ասացվածքն էլ նույնն է ասում. այսօր ունես այն, ինչի մասին մտածել ես երեկ, վաղը կունենաս այն, ինչի մասին մտածում ես այսօր: Երկար տարիներ, իսկ 2018 թ-ից հետո առավել բացահայտ, մերժվեց նախորդ տասնամյակները, իսկ ճակատագիրը համեստորեն վերադարձրեց մեզ այն, ինչ ունեինք 30 տարի առաջ՝ 90-ականների սկզբին:
Այդպես է եղել ամենուր և բոլոր ժամանակներում: Ուկրաինայում տարիներ շարունակ տենչում էին <<դեկոմունիզացիայի>> մասին, ճակատագիրը պատերազմի տեսքով դեկոմունիզացրեց այդ երկիրը՝ ավիրելով կոմունիստների կառուցած խոշոր ենթակառուցվածքները՝ գործարանները, Եվրոպայի ամենից խոշոր ՀԷԿ-երն ու Ատոմակայանները: Ավելին, Ուկրաինան նախկին սահմաններով այլևս գոյություն չի ունենալու, որովհետև դա էլ կոմունիստների ստեղծածն էր: Այդպիսի դաժան երևույթ է քաղաքական սիմվոլիզմը: