Foto

Արցախը և արցախցին անկոտրում է՝ պայքարելու իր հայրենիքում ապրելու անբեկանելի իրավունքի համար. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին, որն օրեցօր ավելի է խորանում։ 

Արցախը և արցախցին անկոտրում է՝ պայքարելու իր հայրենիքում ապրելու անբեկանելի իրավունքի համար։

Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրով մտահոգ օտարերկրյա բոլոր պաշտոնյաներին՝ Արցախի ձայնը լսելու, արձագանքելու և իրենց կողմից խնդիրը բարձրաձայնելու համար։

Հուսով եմ, որ նաև միջազգային հանրության շարունակվող ճնշման շնորհիվ Արցախը արագ կհաղթահարի այս ճգնաժամը։