Foto

Դու դև՛ ես, սրիկա՛, արյան կարոտ բորենի․ նման աղետների շղթան չի ընդհատվելու, քանի դեռ սրանց չենք քշել․ Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը գրում է․

Ողբերգության մասին.

Նման աղետների շղթան չի ընդհատվելու, քանի դեռ սրանց չենք քշել:

Ոչ դատական քննիչ եմ, ոչ սալյարկա ներկրող, զորամասերին բաժանող կամ շուկայագետ: Չեմ քննարկելու ո՛չ զորանոցի պահման պայմանները, ո՛չ էլ եղելության պատճառները: Գիտեմ 2 բան.

1- նախաքննությունը չավարտված հիպոթեզ առաջ քաշելն ու պաթոսախեղթ կապիկություններով նարրատիվ ձևավորելը նպատակ ունի կոծկել շատ բան, ուղղորդել մի ամբողջ նախաքննություն: Կառավարության նիստում նփ-ի սովորական անադեկվատ պահվածքը հենց այդպիսին էր,

2- Հայաստանին բանակ պետք չէ: Սպայակազմի հապճեպ պաշտոնազրկումը տեղավորվում է հենց այս տրամաբանության մեջ: Ոչ թե պարտվողական, այլ հանձնվողական այս իշխանության համար բանակ վերակառուցելը, ստրատեգիա մշակելը, զորամասեր ու դիրքեր կահավորելը անիմաստ շռայլություն է: Այս իշխանությունը գնում է 1918 թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագրի վերակենդանացման:

Դու դև՛ ես, սրիկա՛, արյան կարոտ բորենի:

Ցավակցում եմ բոլոր զոհված տղերքի հարազատներին: