Foto

Արցախի ժողովրդի և իմ անունից ցավակցում եմ հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով  զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքին, գրել է․

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»։