Foto

Փաշինյանի հետ խոսել եմ Ադրբեջանի հետ երկկողմ քննարկումները վերսկսելու քայլերի մասին․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել Twitter-ի իր էջում։

«Վարչապետ Փաշինյանի հետ խոսել եմ Ադրբեջանի հետ խաղաղության հարցով երկկողմ քննարկումները վերսկսելու քայլերի մասին, որը երկու երկրների միջև կայուն խաղաղության միակ ուղին է։

Նաև արտահայտել եմ խորը մտահոգություն Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ»։