Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ երկրները կարողացել են փոխարինել ռուսական գազի կրճատված ծավալները՝ առանց էլեկտրաէներգիայի անջատումների դիմելու։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ռուսաստանը ութ ամսում կրճատել է մեր գազի մատակարարումների 80%-ը… մենք կոմպենսացրել ենք ռուսական գազի կրճատումը` դիմելով վստահելի մատակարարներին: Առանց հոսանքազրկման կարողացանք կոմպենսացնել»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը, ինչպես նաև Ալիևին «վստահելի գործընկեր» էր անվանել:









