Մոսկվայի հյուսիսում 2-րդ Ամբուլատորնի անցուղի, շենք 14 հասցեում գտնվող կառուցվող բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս յոթ մարդ տուժել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Վերջին տվյալներով՝ փրկվել է 31 մարդ, 7-ը տուժել է, կա 3 զոհ։ Շարունակվում է մարդկանց փրկությունը շենքի երկրորդ հարկից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նաև նշվել է, որ շենքի պարագծով տեղադրվել են վերամբարձ մեխանիզմներ, ներսում շարունակում են աշխատել գազածխապաշտպան ծառայության օղակները։
Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա։ Հրդեհին շնորհվել է բարդության առավելագույն՝ հինգերորդ աստիճանը։
Նշվում է, որ շինության մեջ կարող է գտնվել ավելի քան 200 մարդ։









