Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է արվեստագետ, երգիծանկարիչ, 2D անիմացիայի ռեժիսոր, կինոռեժիսոր, «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունու «Նստվածք» խորագրով ցուցահանդեսը։ Սա հեղինակի գեղանկարների առաջին ցուցադրությունն է։ Ներկայացված ստեղծագործությունների գլխավոր կերպարը ագռավն է . Վրեժ Քասունին թռչնի ներկայությունը բացատրում է նրանց երկարակեցությամբ և հիշողությունով։

«Իմ
հուշերի
և
փորձառությունների
կուտակումն
է
արտացոլված
նկարներում։
Երկար
տարիներ
զբաղվելով
երգիծանկարչությամբ,
փառատոնային
կազմակերպչական
աշխատանքներով
ու
անիմացիայով՝
գեղանկարչությունը
թողել
էի
հետին
պլանում,
սակայն
հենց
այդ
«նստվածքն»
էր,
որ
պետք
է
արտահայտվեր։
Կարող
էի
արտահայտվել
նաև
մարդկային
դիմանկարներով,
բայց
ես
որոշեցի
հենց
ագռավների
միջոցով,
քանի
որ
նրանք
շատ
երկար
են
ապրում
և
կրում
են
հիշողություն։
Նրանք
բարձրությունից
են
տեսնում
մարդկանց
կյանքը,
լուռ
հետևում
են
ու
հիշում։
Թե՛
դրական,
թե՛
բացասական
իրադարձությունները,
որոնք
կատարվում
են
մեզ
հետ,
թողնում
են
կուտակումներ,
որոնց
մեջ
ծնվում
է
արվեստը»,-
նշում
է
Քասունին։
Կուտակելով
ապրումները՝
Քասունին
աշխատանքները
ստեղծել
է
2019- 2026 թթ.
ընթացքում:
Ցուցահանդեսին
իր
մի
քանի
նկարով
մասնակցում
է
նաեւ
Քասունու
որդին՝
Եռանդը։

Ցուցադրության համադրողը "Մշակույթների երկխոսություն" կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային Բիենալեի հիմնադիր,"ՀայԱրտ" Կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանն է։

«Նստվածք»
խորագրով
ցուցահանդեսի
բացումը
ապրիլի
26-ին
անցավ
մշակույթի
ոլորտի
մադրկանց
և
հեղինակի
ընկերների
ներկայությամբ։
ՀՀ
կրթության,
գիտության,
մշակույթի
և
սպորտի
նախարարի
տեղակալ
Դանիել
Դանիելյանը
նախ
շրջեց
ցուցասրահով,
որից
հետո
նշեց․ «Քասունուն
մենք
ճանաչում
էինք
որպես
փառատոնի
լավ
կազմակերպիչ,
երգիծանկարիչ,
բայց
այսօր
շատ
հաճելի
անակնկալ
է,
որ
նա
նաև
գեղանկարչությամբ
հանդես
եկավ։
Քանի
որ
նրա
մեջ
կա
ֆիլմ
ստեղծելու
և
պատմություն
պատմելու
ջիղ,
այս
դեպքում
ևս
ցուցահանդեսը
պատմություն
է
պատմում,
ինչը
կարևոր
է։
Յուրաքանչյուր
նկարում
կրկնվող
պատմություն
կա,
որը
կապն
է
մեր
քաղաքի
հետ։
Ագռավներին
դեր
տալով
եւ
խիզախություն
ունենալով
նրանց
ներկայացնել
որպես
գլխավոր
հերոս՝
նա
պատմել
է
մարդկանց
մասին։
Շատ
արդի
հարցեր
տեսա
ես
կտավներում,
որոնք
համահունչ
են
այսօրվա
իրականության
հետ»։
Վրեժ Քասունին կարծում է, որ եթե մարդը չի գտնում իր մեջ կուտակվածն արտահայտելու ճանապարհը, նա սկսում է հիվանդանալ,
իսկ
այս
դեպքում
արվեստը
դառնում
է
փրկօղակ։
«Նստվածք»
խորագրով
ցուցադրությունը
կտևի
մինչև
մայիսի
4-ը։









