Ոստիկանության ծառայողները Ֆիրդուս թաղամասից բերման են ենթարկել բնակիչներից մեկին՝ անչափահաս երեխայի աչքի առաջ։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ մեկ քաղաքացի է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ Ֆիրդուս թաղամասում լարված իրավիճակ է։ ԴԱՀԿ ծառայողները, կոտրելով դարպասները, փորձում են մուտք գործել Ֆիրդուս թաղամասում գտնվող տներ և պահեստներ՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Բնակիչները, սակայն, թույլ չեն տալիս, նշում են՝ իրենց տունն է, իրավունք ունեն թույլ չտալու։









