«Հայաստանը կոցնես
լա՞վ է, թե՞ Արցախը»։ Նման հարց է լրագրորղին տալիս ՔՊ-ական պատագամավոր Գուրգեն Մելքոնյանը։
Հարցը տվողը գեներալ-լեյտենանտ է և ինչպես ինքն է իրեն ներկայացնում կանգնած է հայկական
բանակի ձևավորման ակունքներում։ 1991-ին եղել է գնդի թիկունքի պետ, ապա հրամանատար,
հետո էլ ՊՆ թիկունքի վարչության պետ, ունի շքանշաններ և այլն։ Նա այն թիկունքի պետն էր, ում կառավարման ժամանակ ԱԺ ներկայիս նախագահ
Ալեն Սիմոնյանը սոված էր մնացել բանակում և ինչպես Փաշինյանն էր ասում կոնֆետ տեսնելիս
ճանկռտելով վազում էր այդ կողմը։ Ինչևէ այս մարդը զինվորական է, ունի բարձր կոչում,
ինչի համար, իհարկե, «նախկինները» մեղավոր են, հիմա էլ ԱԺ պաշտպանության և անվտանգության
հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է և սակարկում է հայկական երկու պետություններից
մեկը։ Դա նույն է, երբ ընտանիքին վտանգ սպառնա և հայրն ընտրի աաղջա՞ն, թե՞ տղային զոհի։ Այս արտահայտությունը ՔՊ-ականի թիմակիցները
դեռևս չեն դատապարտել, դե իսկ ղեկավարը, բնականաբար, համաձայն է և իրոք սպսում է, թե
քաղաքացիներն ինչ ընտրություն կանեն։ Սա այն
ղեկավարն է, ով ԱԺ ամբիոնից «նախկիններին» մեղադրում էր Արցախի 7 շրջանների՝ հայրենիքի
մի մասի շուրջ բանակցելու և այն սակարկման առարկա դարձնելու համար։ Այս իրավիճակում
հարցը, երևի թե տեղին է՝ հաշվի առնելով, թե որքան աբսուրդ և անհավանական կորող են լինել
այս ինշխանության գործողությունները, չի բացառվում, որ մի օր այս հարցի շուրջ հանրաքվե
անցկացվի և օրինակ՝ 680 հազար քաղաքացի գնա և մասնակցի այդ քվերակությանը։ Իսկ իրակաանում,
այս հարցի առաջ Հայաստանի և Արցախի ժողովրդին
կանգնեցրել է այս իշխանությունը՝ քայլ առ քայլ հասցրել է սրան, սա սահուն գահավիժում
է դեպի պետության անկում, բայց բնակչությունը դեռ լուռ հանդուրժում է։ Զարմանալի է,
որ պարոն Մելքոնյանը հարցի պատասխանը փորձում է լրագրողից ստանալ, այն ինչ ինքը պիտի
լրագրողի միջոցով իրազեկի քաղաքացիներին, թե թիմում ինչ են որոշել։ Բանն այն է, որ
լրագրողը հասկանում է, թե ինչ են որոշել, իրենք էլ չեն թաքցնում, բայց այն պարզ ճշմարտությունը
դեռ տեսանելի չէ։ Պարո՛ն Մելքոնյան, եթե կորցնենք, զիջենք, նվիրենք Արցախը, ապա կշրջենք
հայոց պատմության վերջին էջը, Հայաստանի անկումն անխուսափելի կլինի։ Գոնե դուք, որպես
զինվորական, պետք է դա գիտակցեք։ Արցախն հանձնելու
հետո պատականության անկումն ընդամենը ժամանակի հարց է։









