Foto

Կանանց զինծառայությունը կամավոր հիմունքներով է իրականացվելու․ շուտով օրենքի նախագիծ կշրջանառվի. փոխնախարար




Հայաստանում կանայք ակտիվություն են ցուցաբերում՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Դրա պատճառներից մեկը կանանց ակտիվության ցուցաբերումն էր նաև մարտական հրաձգության դասընթացներին. մեծ գոհունակությամբ և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին` դրական արդյունքներ ցուցաբերելով։ Խնդիր է դրված կանանց` Զինված ուժերում իրենց դրական լուման ներդնելու հարցում։ Այս հարցը ներկայում քննարկման փուլում է` օրենքի նախագծի մշակման տրամաբանությամբ: Երբ հնարավոր լինի այդ նախագիծը արդեն շրջանառել, այդ ժամանակ կշրջանառենք»,–ասաց Սարգսյանը։