ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սեփական զրոյական կետից բանակցությունները սկսած և 26 տարվա բանակցային պրոցեսը տապալած Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ իրեն արտաքին դիվանագիտության ռահվիրա է հռչակել ու գնահատականներ տվել Գագիկ Ծառուկյանի խաղաղության երաշխավոր երկրների շարքում Պակիստանը նշելու վերաբերյալ հայտարարությանը։
Նախ՝ Գագիկ Ծառուկյանը Պակիստանը նշել է բազմաթիվ այլ ազդեցիկ գերտերությունների՝ ԱՄՆ–ի, ՌԴ–ի, Չինաստանի հետ ի թիվս այլ երկրների, երկրորդ՝ երևի անթիվ–անհամար խորհրդականներդ մոռացել են քեզ զեկուցել, որ մեր հարևան ու եղբայրական Իրանում ծավալված իրանա–ամերիկյան պատերազմը կասեցնող և խաղաղություն բերող հիմնական միջնորդը հենց Պակիստանն է։ Հենց Պակիստանը, լինելով ատոմային տերություն, ունի մեծ ազդեցություն Ադրբեջանի վրա և նոր պատերազմի կանխման, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների զսպման գործում կարող է լինել լուրջ դերակատար։ Սրանից զատ՝ Հայաստանի Հանրապետությունը վերջերս է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, թերևս հասկանալով նույնիսկ բարդ երկրների հետ հաղորդակցության դիվանագիտական ուղիներ ունենալու կարևորությունը։









