Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կողմնորոշվել է կարիերան շարունակելու նախընտրելի տարբերակի հարցում։
Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետոն, արգենտինացին պատրաստ է հեռանալ մադրիդյան ակումբից միայն այն դեպքում, եթե առաջարկ ստանա կատալոնական «Բարսելոնայից»։ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Իսպանիայում, իսկ «կապտանռնագույններն» արդեն իսկ ուղիներ են փնտրում այս թանկարժեք գործարքն իրականացնելու համար։
Transfermarkt պորտալը Ալվարեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու ՊՍԺ-ն։









