Foto

Փաշինյանը խուսափեց ասել, թե որն է պաշտոնական Երևանի կարծիքը՝ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը խուսափեց ասել, թե որն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ ԼՂ կարգավիճակի հարցում։

«Ինչպես վերջերս պարզվեց՝ այդ հարցում կա բավականին լայն կոնսենսուս, մենք առաջնային ենք համարում այսօր ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Կարևոր ենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որ խոսի այդ բոլոր թեմաների մասին, որովհետև իրենք պետք է խոսեն, իրենք պետք է որոշումներ կայացնեն և մենք իրենց կաջակցենք՝ մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով։ Մենք այսօր ապահովում ենք, որ հումանիտար հարցերով, ֆինանսական հարցերով աջակցություն ցուցաբերվի»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ չեն կարող որոշել ԼՂ ժողովրդի փոխարեն։