Թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Կառավարական մարմիններ աշխատանքային այցերի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Ներքին գործերի նախարարություն, որտեղ մասնակցել է երկրի բոլոր նահանգների նահանգապետերի հետ առցանց հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը ընդգծել է, որ Իրանի հակառակորդների հիմնական նպատակը սոցիալական կայունությունը խաթարելն է։ Նախագահի խոսքով՝ ենթակառուցվածքների վրա հարձակումները և տնտեսական շրջափակումը նպատակ ունեն հանրային վստահությունը վերածել զանգվածային դժգոհության։









