Ամբողջ տեխնիկան նախապես մոբիլիզացված է եղել, ողջ գիշեր ընթացել են ձնամաքրման աշխատանքներ, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Քաղաքային հասարակական տրանսպորտը որևէ դժվարություն չի ունեցել, անարգել դուրս է եկել երթուղի։ Գիշերվա ընթացքում ԱԻՆ-ից և պարեկային ծառայությունից որևէ ահազանգ չի ստացվել», - տեղեկացրեց Արեյանը։









