Foto

Ավտովթար՝ Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր

Հունվարի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21099»-ի ուղևորը՝ 60-ամյա Մնացական Հայրապետյանը, մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: