Foto

Ինչ անել, եթե ձմռանը հաճախակի գլխացավ ունեք

Եթե ​​ձմռանը մարդու մոտ նկատվում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավն ու գլխապտույտը, ապա նա պետք է ուշադրություն դարձնի խմելու ռեժիմին։ Այս մասին Սերգեյ Ագապկինը խոսել է «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ժամանակ։

Գլխացավն ամենատարածված խնդիրներից մեկն է, որին մարդիկ բախվում են ձմռանը: Այդ սեզոնին գլխացավի պատճառ կարող է լինել ուղեղի անոթների սպազմը, ուստի անհրաժեշտ է գլխարկներ կրել։

«Ամենից հաճախ ձմռանը գլխացավերը կապված են ջրազրկման հետ. բանն այն է, որ ձմռանը, երբ ջեռուցումը միացված է, մեր բնակարաններում շատ չոր է լինում, և հաճախ օդի խոնավությունը կարող է նույնիսկ 20 տոկոսի չհասնել: Նորման կազմում է մոտ 40-50 տոկոս»,- ասաց բժիշկը։

Հեռուստահաղորդավարի խոսքով՝ ձմռանը տնից դուրս գալիս պետք է Ձեր հետ ջուր վերցնեք։ Խորհուրդ է տրվում խմել առնվազն 35 մլ մարմնի քաշի ամեն կիլոգրամի հաշվով: