Foto

Ամանորին տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 28-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան ժամերին ցածրադիր գոտում՝ մառախուղ: