Foto

Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը երկու անգամ աճել է. դեսպան

Բելառուսի և Հայաստանի միջև տնտեսական կապերը զարգանում են, ապրանքաշրջանառությունը 2022 թվականին երկու անգամ աճել է. այս մասին ասել է Հայաստանում Բելառուսի դեսպանը Եվրասիական փորձագիտական ​​ակումբի ութերորդ ամենամյա հանդիպման ժամանակ: Ալեքսանդր Կոնյուկի խոսքով` պատճառը նույն Եվրասիական տնտեսական միության գոտում գտնվել է:

«Մենք պարբերաբար Հայաստան ենք արտահանում «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի արտադրության վերելակներ և Երևանում զբաղվում ենք նոր վերելակների տեղադրմամբ, հետագայում հնարավոր է Գյումրիում և այլ քաղաքներում ևս աշխատանքներ իրականացնենք»,- հայտարարել է դեսպանը:

Հայաստանում լուրջ ներկայացվածություն ունի նաև բելառուսական սննդամթերքը, իսկ Հայաստանից Բելառուս արտահանվում է բազմատեսակ արտադրանք՝ սկսած կոնյակից, վերջացրած չրեղենով: Այս մասին նշելով` դեսպանը հայտնել է նաև, որ ամեն ինչ արվում է ծավալները մեծացնելու ուղղությամբ: