Մեր երկրին պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ։ Տնտեսական առումով մեր երկիրը ունի մեծ մարտահրավերներ, իր կապերով ու հնարավորություններով միայն նա կարող է ապահովել մեր երկրի բարեկեցությունը։ Անգամ անցնել կալանքի միջով, բայց տանել բեռը։ Այդ մասին Արմենիա Հ/Ը-ի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ Փաշինյանը այսօր չի կարողանում փողոց գեներացնել, ինչպես նախկինում էր․
«Մարդիկ այլևս դուրս չեն գալիս իր համար փողոց, նա իրական վստահության կորուստ ունի այսօր։ Իր հայտարարած ավտոերթի մարդկանց մասնակցության թիվը ցույց է տալիս՝ իշխանությունը կորցրել է փողոցը գեներացնելու իր պոտենցիալը, հանրության ակտիվ զանգվածը հասկացել է՝ պետք է փոփոխություն»,- հավելել է նա։









