Foto

Համալիրում բացվել է ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ «Big Christmas market with Coca-Cola 2023»-ը

Դեկտեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պաշտոնապես բացվեց ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ «Big Christmas market with Coca-Cola 2023»-ը, որը բաց է լինելու մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ՝ 12:00-23:00:
«Big Projects»-ի կողմից կազմակերպված տարվա ամենամեծ ու մասշտաբային ամանորյա իրադարձությունը ընդգրկում է 280-ից ավել ամենատարբեր մասշտաբի բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ: Ընկերությունների մեծամասնությունը հայկական փոքր և միջին բիզնեսներն են, որոնք կարողանում են ներկայանալ միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին՝ մեկ հարթակում:

Միջոցառման նպատակն է նախ քաղաքացիների համար ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ, ինչպես նաև՝ խթանել Հայաստանում արտադրող-սպառող կապի ամրապնդ
ումը, բիզնեսներին տալ հնարավորություն միանգամից մեծ թվով այցելուների համար ներկայացնել իրենց արտադրանքը և, իհարկե, օգտագործել ցուցահանդեսը որպես բրենդի առաջխաղացման գործիք՝ իր բոլոր հնարավորություններով: Կազմակերպիչները միջոցառմանը պատրաստվել են դեռ հունիսից:

Ցուցահանդեսի շրջանակներում լինելու է նաև սոցիալական անկյուն, որտեղ ներկայացված են լինելու հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպություններ:

Պաշտոնական բացմանը ներկա է եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն իր խոսքում նշել է.
«Այս ամանորյա խոշորագույն միջոցառումը կարևոր հարթակ է տեղական ընկերությունների համար ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին։ Այս ցուցահանդեսը նաև հրաշալի հնարավորություն է ոլորտում ներգրավված տնտեսավարողների համար սեփական արտադրանքի մրցունակությունը գնահատելու և նոր գործարար կապեր հաստատելու համար»:


ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ողջունելով բոլորին՝ նշեց.
«Զբոսաշրջության կոմիտեն սիրով աջակցում է միջոցառմանը, ուրախ ենք, որ ցուցահանդեսը կրում է շարունակական բնույթ. ամեն տարի 250-ից ավել ընկերություն ներկայացնում են մեծամասամբ հայկական արտադրության ապրանքներ՝ պարգևելով մեզ ամանոյա տրամադրություն։ Վստահ եմ, որ այս տարվա տոնավաճառը ևս կլինի հիշարժան և հաճելի պահերով լի, մաղթում եմ բոլորիս լավ տրամադրություն և հաճելի գնումներ»:

Ցուցահանդեսի հիմնական գործընկեր «Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերության» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը, ողջունելով ներկաներին, նշեց.
 «Կոկա-Կոլա» ընկերությունը ևս ներկայացված է իր ըմպելիքներով, Սանտայի հայտնի տնակով և նորարարական լուծումներով հագեցած տաղավարով: Մեր նպատակն է ստեղծել ջերմ և կախարդական մթնոլորտ բոլոր այցելուների համար, զովացնել և երջանկացնել նրանց մեր ըմպելիքներորվ, ինչպես նաև աջակցել տեղական բիզնեսներին՝ ամանորյա հրաշք ակնթարթներ պարգևելով մեր սպառողներին։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր Գիմեքս ՍՊԸ-ի (Orig Inn market) հիմնադիր տնօրեն Ալֆրեդ Աբեդին շնորհակալություն հայտնեց նման միջոցառման կազմակերպման համար։ Արդեն 2-րդ տարին է, ինչ Գիմեքս ընկերությունը մասնակցում է Big Christmas Market - ին, և այս տարի որպես գլխավոր հովանավոր։ Նա շնորհավորեց բոլորին՝ նման մասշտաբային նախագծի իրականացման համար, որն ըստ իրեն ամենակայացածն է ՀՀ-ում։
«Ուրախալի է, որ մեզ մոտ քայլ առ քայլ զարգանում են ցուցահանդեսները թե՛ որակապես, թե՛ իրենց մասշտաբներով»,-հավելեց
 նա:




Ցուցահանդեսի գլխավոր գործընկեր «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը նշեց.

«Ուրախ ենք` արդեն երկրորդ տարին մասնակցելու այս նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր: Մենք կարևորում ենք տարբեր գործուն հարթակներին աջակցությունը` խթանելու բիզնես միջավայրի ակտիվությունը Հայաստանում»:

Ներկաներին ողջունեց ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Big Projects» ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը:

«Մեր թիմն առանց որևէ ջանք խնայելու հունիսից պատրաստվել է այս օրվան: Շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահած 280 գործընկերներին՝ չնայած անկայուն և դժվար ժամանակներին: Վստահ ենք, որ սա լավ առիթ է համատեղելու հաճելին օգտակարի հետ՝ կատարել ամանորյա գնումները՝ մեկ վայրից և խթանել է տեղական արտադրության սպառմանը»:

Մեգա և Սպրինտ խաղարկություններ
արժեքավոր բազմաթիվ նվերներ, ամանորյա թեմատիկ
միջոցառումներ, նեոնային ֆանտաստիկ ֆոտոզոնաներ.
  դեկտեմբերի 23-27, ժամը 12:00-23:00, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս ամենը Ձեզ է սպասում: Մուտքն ազատ է, իսկ Հանրապետության Հրապարակից դեպի համալիր են շարժվելու անվճար ավտոբուսներ՝  ժամը մեկ: «Big Christmas market with Coca-Cola 2023»-ի կազմակերպիչը Big Projects-ն է,  հիմնական գործընկեր՝ Coca-Cola, գլխավոր հովանավորն է Orig Inn-ը,  գլխավոր գործընկեր՝ Galaxy Group of Companies, իսկ  հովանավոր՝ Idplus:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.