Foto

ESPN-ը թարմացրել է ԱԱ-2026-ի ֆավորիտների ցանկը

Հեղինակավոր ESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտների թարմացված վարկանիշային աղյուսակը։

​Եթե վարկանիշի նախորդ տարբերակում միանձնյա առաջատարը Ֆրանսիայի ազգային հավաքականն էր, ապա այժմ աղյուսակի առաջին հորիզոնականն զբաղեցնում է Իսպանիայի ընտրանին։

ESPN-ի վարկածով աշխարհի առաջնության ֆավորիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Իսպանիա
  2. Ֆրանսիա
  3. Արգենտինա
  4. Անգլիա
  5. Բրազիլիա
  6. Պորտուգալիա
  7. Գերմանիա
  8. Նիդերլանդներ
  9. Մարոկկո
  10. Նորվեգիա

​Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կհյուրընկալվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մունդիալը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը։