Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի 6-ակի չեմպիոն։ Բուդապեշտում անցկացվող Պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում նստած 80 կգ և ավելի քաշային կարգում նա նվաճել է ոսկե մեդալը։
«Այս հաղթանակը միայն իմը չէ։ Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է»,-գրել է նա։









