Foto

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են. Արմեն Խաչատրյան

Լաչինի միջանցքը բացելու համար բանակցությունները բոլոր հարթություններում են իրականացվում, մեծ աշխատանք է տարվում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: միջազգային ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում հայտարարեց ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Օրեր առաջ դուք տեսաք ՄԱԿ-ի ԱԽ նիստը, որը նույնպես շատ լուրջ միջազգային ճնշում էր: Հարցն այն է, թե այդ ճնշումներն  արդյոք բավարար կլինեն, որ Ադրբեջանն իր սադրիչ գործողություններին վերջ տա: Այս պահի դրությամբ, դեռեւս, ցավոք, սրտի, ճանապարհը մնում է փակ: Սա նշանակում է, որ մեր աշխատանքներն ավելի ակտիվ պետք է լինեն, պետք է շարունակություն ունենան: Մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կտարման ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում: Իհարկոե, ռուս խաղաղապահներին պահանջեր կան, որ իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց նաեւ հարց է առաջանում՝ կարողանո՞ւմ են լուծել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ նրանք, այո, ի զորու են այդ խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է, ամեն ինչ արվում  է, որպեսզի էսկալացիոն պրոցեսներ չլինեն, իսկ դա որոշակի ժամանակ է պահանջում», - ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ նախօրեին հյկական կողմից հնչեց քննադատություն, որ ռուս խաղաղապահները եւս չեն կատարում իրենց պարտավորությունը, ինչին հետեւեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի պատասխանը, Արմեն Խաչատրյանն ասաց. «Իրենց առջեւ դրված է կարեւորագույն խնդիր՝ ապահովել Լաչինի միջանցքի ազատ երթեւեկությունը: Այսօր այդ գործառույթը խաթարվել է եւ խաղաղապահները չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել։ Հայաստանի իշխանությունների կողմից հնչել է գնահատական, որ իրենք չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել: Սա փաստական իրադրության արձանագրում է, բայց մենք հույս ունենք, որ խաղաղապահներն իրենց պարտավորությունը շուտով կկատարեն», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Նա հայտարարեց, թե ռուս խաղաղապահները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են. «Լաչինի միջանցքը միանշանակ պետք է բացվի ու բացվելու է առանց նախապայմանների», - ասաց Արմեն Խաչատյանը։