Գարեգին Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է`
Նիկոլի «վզին դրած» է մինչև տարեվերջ հորով-մորով անել խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, վաշինգթոնյան տարբերակը: Այսօրվա, առաջին հայացքից տարակուսանք առաջացնող հայտարարութունները սրա մասին էին: Գործընթացի նախապատրաստական աշխատատանքի իրագործման համար հանձնառու է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, գործընթացը վերահսկում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Շահառուների ցանկը շատ ավելի ընդգրկուն է՝ ԵՄ բյուրոկրատական ապարատի ղեկավարությունից մինչև բրիտանա-թուրքական հատուկ ծառայություններ:
Վաշինգթոնյան փաստաթղթի ծնունդը կապված է դեռ նախորդ գարնանը Շառլ Միշելի հովանու ներքո կազմակերպված եռակողմ բանակցությունների հետ, որն ի մի բերվեց Վաշինգթոնում, երբ Արմեն Գրիգորյանը նախ Լենգլիի միջանցքներում, ապա նույն Սալիվանի հետ համաձայնեցնում էր համաձայնագրի բովանդակային մասը. <<Լեռնային Ղարաբաղ>> եզրույթը ընդհանրապես հանված էր գործածությունից, խոսք էր գնում միայն Արցախի բնակչության իրավունքների ապահովության մեխանիզմների մասին : Դրան էր, որ հետևեց անձամբ Պուտինի կողմից հնչեցված ահազանգը, թե Հայաստանի իշխանանությունները հանձանառություն են ստանձնել ստորագրելու կարգավորման վաշինգթոնյան տարբերակը: Ապա եղավ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած Սոչիի եռակողմ հանդիպումն ու համապատասխան հայտարարությունը, որը ինչ-որ որոշ ժամանակով հետաձգեց գործընթացը:
Կարգավորման այս տարբերակի իրագործումը խթանելու համար էլ բեմականացվեց բերձորյան ողջ ներկայացումը, որպեսզի ինչպես իշխող թիմի տխրահռչակ ներկայացուցիչն էր ասում, ցույց տրվեր՝ եթե հզոր Ռուսաստանը ի վիճակի չէ բացելու այն, ինչ կարող ենք անել մենք: Հաջորդիվ հասարակությանը պետք է ներկայացվեր <<երկընտրանքի>> ծանրությունը՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն և սահուն մատուցվեր այն միտքը, որ եթե անգամ Ադրբեջանը հրաժարվի խաղաղության օրակարգից, միևնույն է՝ մենք ամեն գնով առաջ ենք մղելու այն: Այսինքն՝ դավադրապաշտական ոչինչ չկա, լուծման նման տարբերակը բխում է նախ և առաջ մեր շահերից:
Նպատակը ակնհայտ էր դեռ դեկտեմբերի 12-ին, երբ
• Նախ ԵՄ Արևելյան գործընկերության հարթակի շրջանակներում Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովը հայտարարեց, որ Վաշինգթոնյան տարբերակը և Ադրբեջանի կողմից կից արված պահանջ-լրացումներն են իրենց համար ընդունելի որպես կարգավորման տարբերակ, ապա հավելեց, որ շատ մոտ ապագայում կկարողանանք կյանքի կոչել այն:
• ԱՊԱ, հայտնի դարձավ, որ նույն օրը ՀՀ ԱԽՔ Արմեն Գևորգյանը գաղտնի հանդիպում է ունեցել բրիտանական հատուկ առայության ղեկավար, Էրդողանի գաղափարակից ու մտերիմ բարեկամ Մուրի հետ, որի արտահոսքը եղավ ռուսական Տելեգրամ ալիքների միջոցով: Օրեր անց տեղի ոնեցավ Նիկոլի հետ արդեն հրապարակային հանդիպումը:
• Իսկ վերջում՝ նույն օրը հայտնվեցին ադրբեջանական <<էկոակտիվիստները>> և փակեցին Բերձորի ճանապարհը:
Հ. Գ. Հետաքրքիր<< զուգադիպությամբ>> Նիկոլի այսօրվա հայտարարություններին հետևեց Արմեն Գրիգորյանի և Ջեյկ Սալիվանի հերթական առանձնազրույցը, որից հետո Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Բայրամովի ցանկությունը, այն է՝ մինչև տարեվերջ ձգտել, որպեսզի կնքվի այսպես կոչված <<խաղաղության պայմանագիրը>> :









