Foto

Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթը.

«Ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել:Դա արեցին երկրներ, որ Հայաստանի հետ սերտ հարաբերություններ չունեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ միաժամանակ և՛ չի ուզում, և՛ չի կարողանում»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար սպասելի էր ՌԴ-ի նման արձագանքը:

«Համենայնդեպս, ես զարմացած չեմ։ Այս վերջին գործողությունները, այս վերջին դեպքերը ցույց էին տալիս, որ Մոսկվայի կողմից հնարավոր էր սպասել նման արձագանք, նման գնահատական»,- ասաց նա: