Foto

Ինչ էլ լինի՝ ԱԺ-ում օրակարգից չեն շեղվում․ ԱԺ կրկին պարգևավճար կստանա

Արցախում փաստացի 10-րդ է հումանիտար աղետ է, միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրությունը քննարկում է, կոչեր անում, նիստեր գումարում՝ այդ կերպ փորձելով որևէ լուծում գտնել խնդրի կարգավորման համար։ Փոխարենը ՀՀ իշախանությունը միայն արձագանքում է՝ ասելով, թե որ երկրի ելույթից  են գոհ կամ դժգոհ։ Դե Ռուսաստանից դժգոհ են, իսկ Հունաստանից ու Իռանդիայից գոհ էին, մյուսների ելույթներն էլ ԱԺ նախագահն ու իշխող թիմի պատգամավորները հավանաբար դեռ ժամանակ չեն ունեցել լսելու։ ԱԺ-ում օրակարգ կա՝ դատավորների ընտրություն, արդյունքների ամփոփում։ Դե իսկ Ալեն Սիմոնյանը նույնիսկ հասցրել է նոր հրաման արձակել՝ պարգևավճարներ ԱԺ պատգամավորների և ԱԺ պետական ծառայողներին։ ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահից  նոր կարգադրություն են ստացել։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ. Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների», - նշվում է կարգադրությունում։

Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

Կարծես իշխանությունը պայմանվորվել է՝ ինչ էլ լինի՝ իրենք իրենց օրակարգից չեն շեղվելու։ Ամանորյան տոների մեկնարկը տրված է, գլխավոր տոնածառն ԱՊՀ երկրների շարքում բարձրությամբ երկրորդն է, այն ոչ մեկ չի վառել՝ ոստիկանները պահպանում են, մնում է գնումները կատարեն և տոնն ամբողջական է, իսկ արցախցի և քույրերը և եղբայրները հավանաբար մեզ կներեն 1-2 ամիսավելի շրջափակման մեջ մնալու համար։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան