Foto

Լաչինի միջանցքի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների․ Հյու Ուիլյամսոն

«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների», – ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

«Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովելու ազատ տեղաշարժը և մարդկանց հասանելիությունը հիմնական ապրանքներին և ծառայություններին։ Որքան երկար տևի հիմնական ապրանքների մատակարարումների և ծառայությունների խափանումը, այնքան մեծ կլինի վտանգը քաղաքացիական անձանց համար», – ՀՀ ՄԻՊ-ի փոխանցմամբ՝  ընդգծել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենը: