ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակ վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային միանշանակ կոնսենսուսի մասին։ Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի։