Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել են Սպիտակ տանը։
«Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Վաշինգտոն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը Ուկրաինային։ Բայդենն անհամբեր սպասում է դեկտեմբերի 21-ին Սպիտակ տանը հանդիպել Զելենսկու հետ, որից հետո նա ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում՝ ցույց տալով երկկուսակցական ուժեղ աջակցությունը Ուկրաինային», – ասել է ԱՄՆ նախագահի խոսնակ Կարին Ժան Պիերը։
Նրա հաղորդագրությունում ասվում է նաև, որ Բայդենը կոչ է արել աշխարհին աջակցել Ուկրաինայի ժողովրդին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Զելենսկու այցի ընթացքում ԱՄՆ նախագահը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։









