Foto

Անհայրենիքության սկզբունքները չդավաճանողը

Արցախյան «բլոկադան», որքնա էլ ցավալի է ու ողբերգական շարունակվում է շուրջ 9 օր, ինչը դասական ցեղասպանության մի շրջափուլի սկիզբ կարելի է համարել։ 120 հազար մարդ այսօր փաստացի գտնվում է գերության մեջ և զրկված է հումանիտար աջակցությունից։ Այսօր, արդեն, հայռտնի դարձավ, որ Ստեփանակերտում գտնվող ծանր հիվանդներից մեկը մահացել է, ասել է թե՝ ստեղծված իրավիճակում զոհ կա նաև։ Բոլորս հավանաբար հիշում ենք, որ ՀՀ իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։

Ընդգծենք նաև, որ իշխանություն կոչվածի մյուս ներկայացուցիչները, ըստ ամենայնի, մեկ հրահանգով, սկսեցին խոսել գրեթե այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ կոչեր արեցին Ադրբեջանին՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։ Այդ կոչերին զուգահեռ կամ դրանցից հետո՝ իշխանության ներկայացուցիչները տարբեր հայտարարություններ արեցին, որոնց մեջ կարմիր թելով անցնում է այն միտքը, թե «միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանին»։ Ըստ էության՝ նրանք ուղիղ չեն ասում, բայց հասկացնում են, թե իբրև դա իրենց «դիվանագիտական հանճարի» հետևանքն է։

Բնականաբար տրամաբանական է, որ նրանցից որևէ մեկը, իհարկե, չի ասում, որ Արցախում ու Արցախի շուրջ կատարվողը նաև ու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքն է, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին իր պատրաստակամությունը մանտրայի նման կրկնելու, Արցախի նկատմամբ պարտավորությունները բյուջետային հատկացումներով կատարված-վերջացրած համարելու հետևանքը։

Անհերքելի փաստը, ցավոք սրտի այն է, որ Փաշինյանին ու նրա սպասյակներին իրականում Արցախի ճակատագիրը չի հուզում, նրանց համար կարևորը «միջազգային հանրության» արձագանքն է, որի հետ գտնվում են աշխարհաքաղաքական ստվերային առևտրում։ Ըստ էության՝ Նիկոլն Արցախի հարցում հավատարիմ է «նշաձողն իջեցնելու» իր խոստմանը, որը, ըստ ամենայնի, ոչ թե ինքնախոստում է, այլ ստվերային պարտավորություն, որը նա իրականացնում է արդեն ավելի քան երկու տարի։ Կյանքը ցույց է տալիս, որ նշաձողի իջեցման ներքին շեմը ձգտում է անսահմանության և ավարտվելու է այն ժամանակ, երբ Փաշինյանը բավարարած կլինի Արցախի հարցում Ալիևի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները, իմա՝ Արցախը վերջնականապես՝ դե ֆակտո և դե յուրե, կհանձնվի Ադրբեջանին։

Ըստ ամենայնի՝ հենց դրա համար է Փաշինյանի համար այդքան կարևոր «միջազգային արձագանքը», որովհետև Արցախի վերջնական հանձնման ակտի ժամանակ ներքին ընդվզումից ու հնարավոր հուզումներից նրան կարող է պաշտպանել միայն «միջազգային հանրությունը», որը պատրաստ սպասում է՝ ողջունելու Նիկոլի «խիզախությունը», երբ վերջինս «Արցախի հայության փրկության» հիմնավորմամբ հրապարակային դաշտ կբերի ու կիրականացնի այն պայմանավորվածությունները, որոնց իրագործման համար Ալիևը դիմում է Արցախի հանդեպ նման սադրանքների։ Փաստն այն է, որ Փաշինյանի համար կարևոր է ոչ թե այն, ինչն ինքը զիջելու է Ադրբեջանին, այլ այն, որ դրանից հետո իր իշխանությանը վտանգ չսպառնա։ Իսկ դրա համար անհրաժեշտ է «փրկչական» ալիբի՝ հերթական կապիտուլյացիան որպես մարդկանց կյանքեր փրկելու անձնազոհություն ներկայացնելու համար։

Մառազմատիկ է, բայց 2018-ին Փաշինյանը Հայաստանի ու Երևանի փողոցները փակում էր՝ իշխանության գալու համար, ինչի ուղղակի հետևանքնը եղավ դրա Արցախի 75 տոկոսի հանձնումը։ Հիմա Ալիևը Լաչինի միջանցք և մայրուղի է փակում՝ Նիկոլի իշխանությունը պահպանելու համար, որպեսզի նա հանձնի նաև Արցախից մնացածը։ Այլ կերպ ասած՝ զորավոր փաստերը ցույց են տալիս, որ համընկնում են ոչ միայն շահերը, այլ անգամ տեխնոլոգիաները։

Արմեն Հովասափյան