Foto

ԱՆ-ն նոր նախարար կունենա՞

Կառավարությունում  կրկին կադրային փոփոխություն կլինի։ Փոխվարչապետի պաշտոնում Հովհաննես Մաթևոսյանին փոխարինեց Տիգրան Խաչատրյանը, փոխվեց նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Պաշտոնը վստահվեց նրա տեղակալ Ժաննա Անդրեասյանին, ով ըստ մամուլի հրապարակումների՝ կառավարում էր ոլորտը, թեև նախարարը Դումանյանն էր։ Այս փոփոխությունների ֆոնին խոսվում էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին փոխարինելու մասին։ Ինքը՝ Ավանեսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Vesti.am-ի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝  Փաշինյանն արդեն որոշում ունի և նրա առողջապահության նախարարի թեկնածուն «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն, սրտաբան Միքայել Ադամյանն է։ Նա դեմ չէ նախարար նշանակվելուն և նեղ շրջապատում ասել է, որ եթե նման առաջարկ ստանա, ապա համաձայանելու է։ Նկատենք, որ առողջապահության ներկայիս նախարարն ունի իրավաբանական կրթություն և ոլորտում բազմաթիվ թերացումներ ու բացթողումներ է արել։ Անհնար է մոռանալ անմարդկային պայմաններում պահվող պատերազմի մասնակիցների դիերի կադրերը, պարտադիր պատվաստումների, դիմակ կրելու օրենքները, որոնք ընդդիմության կողմից բողոքարկման արդյունքում ճանաչվեցին հակասահմանադրական և այլն։ Նոր հավանական թեկնածուն հարգված բժիշկ է, մասնագետ, ում ընդունում են և՛ պացիենտները, և մասնագիտական հանրությունը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան